National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
17.01.2023
Հայ եւ մեքսիկացի պատգամավորները կարեւորել են մշակույթի, կրթության եւ տնտեսական ոլորտներում փոխգործակցության զարգացումը
1 / 15

Հայաստան ենք եկել զարգացնելու միջխորհրդարանական հարաբերությունները` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ այս տարի կլրանա երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 31-ամյակը: Այս մասին բարձրաձայնել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառետեն: Վերջինիս գլխավորած պատվիրակության հետ հունվարի 17-ին հանդիպել են ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի անդամները: Բերենիսե Խուարես Նավառետեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է, մասնավորապես, մշակույթի, կրթության, ինչպես նաեւ տնտեսական ոլորտներում փոխգործակցության զարգացումը:

Ողջունելով հյուրերի այցը Հայաստան` հայ խորհրդարանականները նույնպես արժեւորել են երկու երկրների օրենսդիրների, մասնավորապես, բարեկամական խմբերի միջեւ համագործակցության խորացումը, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում փոխգործակցության զարգացումը:

Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի անդամ Գուրգեն Արսենյանի խոսքով Հայաստանի եւ Մեքսիկայի ժողովուրդների միջեւ բարեկամությունը ձեւավորված է շատ վաղուց, ունի խոր արմատներ: Բերենիսե Խուարես Նավառետեն էլ կարծիք է հայտնել, որ երկու երկրների պատմություններում էլ կան ցավոտ էջեր:

Հանդիպման ընթացքում Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի անդամները բարձրաձայնել են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ շարունակվող ադրբեջանական ագրեսիայի մասին, անդրադարձել Լաչինի միջանցքի շրջափակմանը եւ դրա հետեւանքով ստեղծված հումանիտար խնդիրներին: Հայ խորհրդարանականները ստեղծված իրավիճակում կարեւորել են միջազգային հանրության արձագանքը:

Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության հաստատմանը` բարեկամական խմբի անդամ Արթուր Խաչատրյանը նշել է. «Մենք չենք կարող խոսել երկարաժամկետ խաղաղության մասին, քանի դեռ չի լուծվել ԼՂ հակամարտությունը եւ չի ընդունվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»: Պատգամավորի խոսքով օրակարգային է միջազգային հանրության անդրադարձն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցին` հիմքում ունենալով «Ճանաչում հանուն փրկության» բանաձեւը:
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am